Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերը կամ կմիավորվեն, կամ կլուծարվեն

Դեկտեմբեր 31,2014 11:07

ՀՀ ԿԲ խորհրդի 09.02.2007թ. թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ  ԽՈՐՀՐԴԻ

 ՈՐՈՇՈՒՄ

2014 թվականի  դեկտեմբերի 30

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության բանկերի միջև միաձուլումների իրականացումը և բանկերի խոշորացումը, ինչը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ և մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի   Հանրապետության  օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«16. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

1) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

3) 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Արթուր Ջավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031