Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով, սահմանելով՝ 7․00%
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.50%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.50%:
ՀՀ կենտրոնական բանկ


















































