Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահարներ Երևանում

Հունվար 04,2015 14:57

Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել  «Նիսան» և «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 4-ին, ժամը 01.50-ին, Երևանի Հերացու փողոցում «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան   դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը և ծառին, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ջանիբեկյան և Վշտունի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել խաչմերուկի անկյունում գտնվող ցայտաղբյուրի ցանկապատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 3-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 39 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 3-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 79-ամյա մի կին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 08.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմացի կանգառում թիվ 42 ավտոբուսից իջնելիս վարորդը վերսկսել է ընթացքը, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031