Լրահոս
Օրվա լրահոսը

Ճրագալոյց Ս. Ծննդեան` Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

Հունվար 06,2015 10:34

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Երկուշաբթի 5 Յունւար 2015-ի երե¬կոյեան ժամը 6-ին, Ատրպատականի Հայոց Թեմի եկեղեցիների ճրագները լուցւեցին, եւ հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնւեց Ս. պատարագին, հա-ղորդւելու օրւայ «Մեծ խորհրդին»՝ Յիսուս Մանուկի ծննդեան հրաշազան դէպքին, որը Փրկիչն էր դառնալու համայն աշխարհին, Աստծու հետ հաշտեցնելով մոլորեալ մարդին:
Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց հոգեւոր հովիւ Արժ. Տ. Առաքել Քհնյ. Տմտմեանը, իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում՝ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը: Թաւրիզում եկեղեցական արարողութեան հանդիսա-պետեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը: Պատարագի սկզբնաւորութիւնից առաջ, Սրբազան Հօր կողմից ընթերցւեց Ծննդոց Գրքի աշխարհի ստեղծագործութեան հատւածը, եւ ապա Կրտերաց Դըպ-րաց դասի տղաների եւ աղջիկների կողմից ընթերցւեցին մարգարէական գրքերը, ինչպէս նաեւ Ճաշու գիրքը՝ Սբ. պատարագի ընթացքում:

Ծննդոց Գրքի ընթերցում Թաւրիզում Հաւատացեալները Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

Ճաշու Գիրքի ընթերցման պահը Ծննդեան Տաղերի երգեցողութեան պահին Սբ. Պատարագի աւարտին, եկեղեցու դասում տեղի ունեցաւ Քրիստոսի Ս. Ծնունդը աւետող «Խորհուրդ մեծ» շարականի երգեցողութիւնը, եւ սուրբ աւետարանի ընթերցում: Ապա, ներկայ հաւատացեալների մասնակցութեամբ կատարւեցին Ս. Ծննդեան հոգեհարազատ տաղերը:

Ճրագալոյցը Գեարդաբադ գիւղի Ս. Գէորգ եկեղեցում Ճրագալոյցի պատարագ՝ Ուրմիայում

Ս. Պատարագի սրբազան երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչա-խմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի: Իսկ Ուրմիայում «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Աննիկ իւսէֆեանի: Եր-կու քաղաքներում էլ մատուցւած Ս. Պատարագների ընթացքում Ս. Խորանին սպասարկեցին կրտսերաց դպրաց դասի անդամները, որոնք անցնող ամիս ստա-ցել էին դպրութեան եւ կիսասարկաւագութեան կարգերը:

Յայտնենք, թէ նոյն օր, յետ միջօրէի ժամը 3-ին, Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցում Ճաշու Ժամերգութեան «Ողորմեա»ները կատարեց, եւ ապա Քրիստոսի Մարմնով եւ Արեամբ հաղորդեց գիւղի ծոմապահ ժողովուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031