Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարան- Արագած, Արթիկ-Արագած, Սևան- Դիլիջան ճանապարհահատվածները  դժվարանցանելի են

Հունվար 07,2015 12:52

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին`
ժամը 12:30-ի դրությամբ, Ապարան- Արագած, Արթիկ-Արագած, Սևան- Դիլիջան
ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ախուրյանի և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Վայք-Սիսիան միջպետական
ճանապարհահատվածի Զանգեր կոչվող հատվածում ուժեղ քամի է:

Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, Աշոցքում, Սևանում, Կոտայքի
մարզում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Սպիտակում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝  առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա – Լարս, Նինոծմինդա – Բավրա ավտոճանապարհները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031