Լրահոս
Օրվա լրահոսը

Կդիտվի արևային ու սաստիկ ցուրտ եղանակ

Հունվար 10,2015 11:00

Հունվարի 10-ին և 11-ին ողջ տարածքում կդիտվի արևային ու սաստիկ ցուրտ եղանակ: Առաջիկա օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում ևս 4-6աստ: Հնարավոր է սաստիկ քամի 18-23մ/վրկ, լեռներում՝ ձնաբուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց, քամու բերած ձյան հետևանքով՝ դժվարանցանելի և փակ հատվածների գոյացում: Խորհուրդ է տրվում հնարավորինս հետաձգել միջքաղաքային ուղևորությունները 1-2 օրորվ:

Ճանապարհների դրության մասին օպերատիվ տեղեկություններ ստանալու համար գործում է թեժ գիծ 010 56 25 33:

Երեւանում հունվարի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ: Կրկին զգալի ցրտելու է: Օդի ջերմաստիճանն այս գիշեր -5-9, ցերեկը 0-3, երեկոյան -2-5: Հնարավոր է ցածր տեսանելիություն, ճանապարհներին դիտվում է մերկասառույց, անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով:

Աղբյուր՝ www.weather.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել