Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակիչը՝ ԵՏՄ-ին միանալու հետեւանքների մասին. «Խառնաշփոթ է, չգիտենք՝ ինչը ինչով է վերջանալու»

Հունվար 12,2015 17:58

Հրատարակիչները մտահոգված են այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային սահմանափակումների առջև է կանգնելու, քանի որ արգելվելու է մի շարք տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության տարածքից և տարածքով:

«Փրինթինֆո» հրատարակչության տնօրենի տեղակալ Աշոտ Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բացի վերը նշվածից, այլ մտահոգություններ էլ կան՝ ամենամեծը թղթի արժեքի հետ է կապված՝ 15-20 % թանկացում է սպասվում: Նրա ասելով, մտահոգություններ կան մատակարարների հետ աշխատելու ու մշակութային լեզվի հետ կապված:

Աշոտ Մեհրաբյանը կարծում է, որ թարգմանիչները հետաքրքրված չեն լինի հայերեն թարգմանելու, իսկ գրողները՝ հայերեն գրելու առումով, քանի որ կուզենան ռուսերեն ստեղծագործել շուկայում՝ «իրացվելու» համար: «Մեծ է նաեւ անտեղյակությունը, խառնաշփոթ է , անտեղյակություն, չգիտենք՝ ինչը ինչով է վերջանալու…Այն եզրակացության ենք եկել, որ սա քաղաքական որոշում էր, ու տնտեսական մասը մտածված չէ կամ էլ ժամանակ չի եղել մտածելու: Բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ ոչ մի պատասխան չենք ստացել, միացել ենք Մաքսային միությանը, բայց տնտեսական ոչ մի հիմնավորում, ոչ մի վերլուծություն չկա, տնտեսական քայլերը հաշվարկված չեն»,-մտահոգված է Աշոտ Մեհրաբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ tpor.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտո says:

    Իշխողներն ապրած կենան…

  2. Ժաննա says:

    Ինչու է արգելվելու? Արդյոք դա ճիշտ տեղեկատվություն է?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031