Ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին՝ ի վերջո՝ «Գոյ» թատրոնը փակվե՞ց, թե՞ ոչ, ի՞նչ ճակատագրի արժանացավ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսպես արձագանքեց. «Այս հարցին հարցով եմ ուզում արձագանքել՝ ո՞ր Գոյ թատրոնի մասին է խոսքը, որովհետև փաստորեն, երկու «Գոյ» թատրոն կա. «Գոյ» թատրոնի անձնակազմը, որը այս պահին ստեղծագործում է, բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ է, փորձ է անում, պատրաստվում հոկտեմբերի 12-ի պրեմիերային։ Շատ հաճախ հանդիպում է իմ հետ, քննարկումներ ենք ունենում, և կա Գոյ թատրոն, որը Facebook-ում է»։
Վիրաբյանն ասաց, որ իր համար նախընտրելի է քննարկում ունենալ այն մարդկանց հետ, որոնք ստեղծված իրավիճակում գտել են ճանապարհ, մեթոդները՝ իրենց անունը պահելու, ինքնամաքրվելու հայհոյախոսությունից, զազրախոսությունից դուրս գալու, ճանաչելու՝ ով ով է և ինչը ինչի համար է. «Այդ խումբն ունի ստեղծագործելու լիարժեք իրավունք, հանդես գալու այն բեմահարթակներում, որոնք կամենան… Նրանք ոչ մի փոխհարաբերությունների, կոնֆլիկտի, դատական պրոցեսների շրջանակներում որևէ կարմիր գիծ չեն անցել, որովհետև ամեն ինչ պետք է լինի չափի, կոռեկտության շրջանակում»։
ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ կա մեկ այլ «Գոյ» թատրոն, որը ֆեյսբուքում է, թատրոն է փրկում ֆեյսբուքում՝ հայհոյախոսությամբ, բամբասանքով, ստով։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































