Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել զգոնություն և զգուշություն և որոշ ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Հունվար 13,2015 10:55

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիան-Զանգեր հատվածում, Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին, Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույց է, իսկ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031