Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Սերյոժայի վիճակը կայուն ծանր է. նա շնչում է շնչառական ապարատով

Հունվար 14,2015 20:05

Քիչ առաջ տեղեկացանք, որ գյումրեցի սպանված ընտանիքից միակ կենդանի մնացած 6 ամսական Սերյոժայի վիճակը երեկվա համեմատությամբ նույնն է: Եթե փոքրիկի մոտ երեկ օրվա երկրորդ կեսին դրական դինամիկա էր արձանագրվել, ապա այսօր փոփոխություն դեռեւս չկա եւ երեխան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, որոնք Սերյոժայի վիճակը գնահատում են կայուն ծանր:

Երեխան դեռեւս շնչում է շնչառական ապարատով: Ինչպես բժիշկներն են հայտնում, Սերյոժա Ավետիսյանը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, ինչի հետեւանքով էլ փոքրիկի ապաքինումը դանդաղ է ընթանում:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա եւ այս պահին էլ  բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031