Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պահանջում է հանձնել Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին

Հունվար 15,2015 18:58

Երկու օր առաջ Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանդը ցնցել է ողջ հասարակությանը: Գյումրիի ռուսական ռազմաբազայի շարքային Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությունը բառերով հնարավոր չէ նկարագրել: Ցավալի է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողները Գյումրիում կոպտորեն խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները: 1999 թ-ին ռուս զինծառայողները հարբած կրակ էին բացել, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել մեկ տասնյակ անմեղ քաղաքացիներ: Չնայած դրան՝ նման հանցագործություններն ազգություն և դավանանք չեն ճանաչում, ուստի և անթույլատրելի է այն դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից և դարձնել ազգամիջյան թշնամանքի հարց:

Ելնելով վերոնշյալից, Հնչակյան երիտասարդները պահանջում են.

  1. Անմիջապես հանձնել մարդասպանին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:
  2. Դատել վերջինիս ՀՀ դատարանում և ՀՀ քրեակատարողական հիմնարկում:
  1. Խստացնել Գյումրիում տեղակայված ռազմաբազայի նկատմամբ վերահսկողությունը՝ ներառելով թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմերին:
  2. Ուսումնասիրելով միջազգային նախադեպերը, ստեղծել իրավական այնպիսի հնարավորություն, որ ռազմաբազայի զինծառայողներն այնտեղից դուրս գալիս ունենան համապատասխան փաստաթղթեր, որոնք և ստուգվեն հայկական կողմից:

Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում հասարակությանը  չտրվել և ոչ մի սադրանքի՝ ընդգծելով, որ այս միջադեպը չպետք է լարվածություն մտցնի հայ-ռուսական հարաբերություններում:

ՍԴՀԿ  «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031