Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»․ Գեւորգ Պապոյանը՝ ընդդիմության միավորման մասին

Նոյեմբեր 05,2026 16:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ նկատի ունենալով ընդդիմության միավորման մասին երեկվա հայտարարությունը։ Հավաքից երեկ հրապարակված նկարում է նա «քաղաքական դիակապտություն» տեսել։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է եւ պատերազմ սկսելու, Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու կամ կասկածի տակ գնելու փորձերը դատապարտված են անհաջողության եւ այդ մեծ հակամարտությունում հայ ժողովուրդը եւ ՀՀ-ն հաղթել է»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմության վրա հանրությունը հանրային ճնշում գործադրել է եւ կգործադրի, քանի որ հանրությունը չի կարող կողմ լինել պատերազմին։

Նրա համոզմամբ, ընդդիմությունը չի կարող հեղափոխություն անել․ «Հեղափոխություն անելու համար պետք է լինես հայաստանամետ ուժ եւ ՀՀ քաղաքացի, ժողովրդի իրական մտահոգությունները ոչ միայն հասկանաս, այլ նաեւ դրանից բխող քայլեր անես»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30