Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնառու ենք գործուն մասնակցություն ունենալ ընդդիմադիր ուժերի հայտարարությամբ ամրագրված չորս կետերի իրագործման բարդ, բայց այլընտրանք չունեցող պայքարում»

Նոյեմբեր 05,2026 16:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՄԻԱՍԻՆ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հիմնադրման օրից նպատակ է հռչակել Հայաստանի քաղաքական, հասարակական ուժերի համախմբումը՝ ազգային հիմնախնդիրները միասնաբար լուծելու նպատակով։

«Միասին» շարժումը և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը ողջունում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման նախաձեռնությունը մեր պետության ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին ընդառաջ։

Հանձնառու ենք գործուն մասնակցություն ունենալ հայտարարությամբ ամրագրված չորս կետերի իրագործման բարդ, բայց այլընտրանք չունեցող պայքարում։

Միաժամանակ, փաստում ենք, որ մեզ անհայտ պատճառով և առանց մեր կառույցի ղեկավար ներկայացուցչի մասնակցության «Միասին» շարժման անունը տեղ է գտել նշված հայտարարությունը ստորագրողների շարքում (թեև, ընդգծենք, որ համոզված ենք, որ այդ ստորագրությունը պետք է լինի)։

Վճռական ենք՝ գործելու համակարգված, անկասելի և համախումբ՝ ի շահ Հայոց պետականության, հայրենիքի, և ժողովրդի արդարացի սպասումներին համապատասխան։

«Միասին» այլընտրանքային,
հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անունից՝
Խորհրդի համակարգող՝
Արամ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30