Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք, որ ցույց անող լինեին, կանեին․ չորս ամիս է՝ կոչ եմ անում, որ ցույց անեն, ինչի՞ չեն անում»․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Նոյեմբեր 05,2026 15:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իրենք, որ ցույց անող լինեին, կանեին․ չորս ամիս է՝ կոչ եմ անում, որ ցույց անեն, ինչի՞ չեն անում։ Քաղաքական ուժերի և գործիչների խնդիրն է ձևավորել և արտահայտել ժողովրդի կամքը»,-հարցին՝ արդյոք Ձեր հայտարարությունները՝ պետք լինի՝ փողոցային պայքարի դուրս կգանք, եթե սահմանադրական հանրաքվեին կողմ չքվեարկի ընդդիմությունը, դասականը կասեր՝ Դուք վարչապե՞տ եք, թե՝ ցուցարար, այլ մեթոդ չգիտե՞ք, ուզում եք ժողովրդի դեմ ցո՞ւյց անել, եթե ընդդիմությունն էլ ցույց անի, վտանգ չկա՞, որ կվերածվի քաղաքացիական պատերազմի, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անկեղծացավ՝ ինչ-որ առումով ես այո, ընդդիմադիր եմ․ «Ութ տարի և հիմա էլ պայքարում եմ մի շարք տասնամյակներով, երբեմն հարյուրամյակներով կարծրացած երևույթների դեմ, պայքարում եմ այն երևույթի դեմ, որ պսևդոէլիտաները, իրենց նեղ շահերից ելնելով, չակերտավոր հայրենասիրական թեզերով են սնում հանրությանը։ Տանում են արտապետական ճանապարհով։ Հայրենասիրության այն մոդելը, որ մեզանում ներդրված է, նրա համար է, որ մենք պետություն, պետականություն չունենանք, որ լինենք դեգերող, պանդուխտ»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30