Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Սահմանադրությունը կփոխեն, հետո Տիգրանաշենը կհանձնեն, հետո Իրևանի գազիաթը կունենան. Ֆարմանյան

Նոյեմբեր 05,2026 14:32 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանում իրավաբանություն գոյություն չունի։ Ակնհայտ է, որ սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված կալանք է։ Նախ սկսենք նրանից, որ պարոն Կարապետյանն արդեն գտնվում էր կալանքի մեջ։ Իսկ այն գործի շրջանակում, որի պատճառով կրկին փոխվում է խափանման միջոցը, բացարձակապես կապ չունի կալանքի նպատակի՝ գործին չխոչընդոտելու և այլնի հետ։ Սա վերջին օրակարգերով պայմանավորված խնդիր է՝ ալիևյան Սահմանադրության հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Նա նկատեց, որ հասարակության մի ստվար զանգված, հավանաբար, լավ չի պատկերացնում ալիևյան Սահմանադրության էությունը։

«Երբ խոսում ենք Սահմանադրության մասին, շատերն ասում են՝ թող Սահմանադրությունը փոխվի, խաղաղություն լինի։ Բայց ամենագլխավոր մեխն այն է, որ սա շարունակական բնույթ է կրելու և չի սահմանափակվելու միայն Սահմանադրության փոփոխությամբ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո շարունակվելու է զիջումների շղթան՝ սկսած Տիգրանաշենից, որին արդեն հայկական տեղանունով չեն դիմում, իսկ հետո հերթը հասնելու է Երևանին։

«Ալիևի հոգևոր առաջնորդը՝ Փաշազադեն, հայտարարում է Իրևանի գազիաթի մասին։ Դա նշանակում է, որ հաջորդ քայլը լինելու է դա։ Հեգնանքով ասում են՝ բա ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները։ 300 հազար ադրբեջանցիները միանգամից չեն գալիս, մեկ օրում չեն հայտնվում։ Նրանք չէին գալու ընտրությունների հաջորդ օրը․ այդ գործընթացը տեղի է ունենում աստիճանաբար։ Հիմա Սահմանադրությունը կփոխեն, հետո Տիգրանաշենը կհանձնեն, հետո Իրևանի գազիաթը կունենան»,- ասաց Ֆարմանյանը։

Ֆարմանյանի խոսքով՝ իշխանություններն արդեն իսկ խաբել են ժողովրդին՝ հայտարարելով, թե խաղաղությունն արդեն հաստատվել է։

«Հիմա մեզ փաստի առաջ են կանգնեցրել… պետք է գիտակցեն, որ սրանով ոչինչ չի փոխվելու։ Մինչև ե՞րբ, լավ։ Այս ապօրինությունները կատարողները պետք է գիտակցեն, որ մի օր պատասխան են տալու»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30