Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ

Նոյեմբեր 05,2026 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է  հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդումը, վերաքննիչ բողոքը ներկայացրել է ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև, պարտավոր լինելով դիմումներն ու բողոքները ուսումնասիրել սահմանված ժամկետներում, այն չի կատարել:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել