Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանը բուժման նպատակով մեկնել է Երեւան

Փետրվար 02,2015 15:17

Փետրվարի 2-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը բուժման նպատակով տեղափոխվել է Երեւան:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանի տվյալներով` նա բուժում է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Արսենը կաթված է ստացել, դեղորայքի պակաս է զգում: Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան մեզ հայտնել է, որ Արսենի կաթված ստանալու մասին լուրը ճիշտ չէ եւ խնդրել հերքել այն: Նա ասաց, որ Արսենը նյարդային որոշ խնդիրների պատճառով դժվարանում է տեղաշարժվել:

Արսեն Խոջոյանը նաեւ մաշկի հիվանդություն ունի, դեղորայք է ընդունում: Սվետլանա Խոջոյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Արսենի համար դեղորայք է ուղարկում:

Ս. Խոջոյանին հարցրինք իրենց ընտանիքի ունեցած պարտքերի մասին: Նա ասաց, որ իրենց օգնել են պարտքերը մարելու համար, դրանց մի մասը փակվել է, սակայն այլ պարտքեր կան:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Խոջոյանների ընտանիքը բազմանդամ է՝ 9 հոգուց բաղկացած, հոգսաշատ, Խոջոյանները չեն կարողանում պարտքերից ազատվել:

Սվետլանա Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետարանի ենթակա հիմնարկում՝ գյուղի մշակույթի տանը հավաքարար է աշխատում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728