Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանը զուգահեռ դատ է բացել քննիչի դեմ

Փետրվար 02,2015 17:45

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի եւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջեւ այսօր կարճ միջադեպ տեղի ունեցավ՝ կապված Հատուկ քննչական ծառայությունից ստացված մի գրության հետ:

Դատական նիստերի քարտուղարը հրապարակեց այն, երբ Նիկոլայ Բաղդասարյանն իր բողոքը ներկայացնելուց հետո միջնորդեց, որ դատարան ներկայանա քննիչը եւ տրամադրի բոլոր այն նյութերը, որով մերժել են քրեական գործ հարուցել իր մի հայտարարության հիման վրա:

Խոսքը քննիչ Հայկարամ Հակոբյանի անգործությանն էր վերաբերվում եւ նրա նկատմամբ ՀՔԾ-ում այդ կապակցությամբ քրեական գործ չհարուցելուն:

Դատավորն ասաց, որ գրությունը ստացվել է նիստից քսան րոպե առաջ եւ տվեց տաս րոպե դադար, որպեսզի դա տրվի պաշտպանին ծանոթանալու համար:

Նման կարգ սահմանված չէ, ասաց պաշտպանը, որ մինչ այդ իր բողոքը ներկայացրել էր դատարանին՝ բացառապես հենվելով քրեական գործ չհարուցելու որոշման վրա:

Մանրամասները՝ քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728