Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվել է Երևանի համար 1 մանկապարտեզը

Փետրվար 04,2015 17:23

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել են Երևանի համար 1 մանկապարտեզ՝ ծանոթանալու վերաբացված նախադպրոցական կրթօջախի աշխատանքային պայմաններին։

«Մանկապարտեզը մի քանի տարի առաջ շենքային շատ վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը. գրեթե բացակայում էր տանիքը, ինչի պատճառով ոչ միայն անձրևաջրերը, այլև բազմազան  միջատներ՝ ընդհուպ կարիճներ էին անարգել թափանցում մանկապարտեզի շենք։  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքային իշխանության ղեկավարումն ստանձնելուց ի վեր, ձեռնարկեց այս մանկապարտեզի շենքը նորոգելու և մանկապարտեզը շահագործման վերադարձնելու գործը։ Տանիքն ամբողջությամբ հիմնանորոգվել է, նորոգվել են խմբասենյակներն ու դահլիճը: Քաղաքապետարանը նաև անհրաժեշտ գույքով է ապահովել՝ թե՛ կոշտ, թե՛ փափուկ, թե՛ խոհանոցային։ Եվ  առաջին իսկ օրը առայժմ 30 երեխա հաճախում են մանկապարտեզ։ Առաջիկա օրերին արդեն 60 երեխա կհաճախի, մինչ քայլ առ քայլ, հերթագրումով կհամալրվեն բոլոր 4 խմբերը և երեխաների թիվը կհասնի շուրջ 120-ի։ Այստեղ կհաճախեն հիմնականում մոտակա մանկապարտեզներում հերթագրված երեխաները»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728