Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը բոլոր տաքսիստներին դեմքով գիտի (տեսանյութ)

Փետրվար 05,2015 12:02

Կառավարության շենքի մոտ քիչ առաջ բողոքի ակցիա էր: Բողոքում էին տաքսու վարորդները: Նրանք դժգոհում էին վերջերս ընդունված տաքսիներին վերաբերող լիցենզավորման նոր կարգից: Տաքսու վարորդները պնդում են, որ նոր կարգով ավելի թանկ են վճարելու, ինչը ձեռնտու չէ եւ պահանջում են փոփոխություններ կատարել:

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, որ գալիս էր կառավարություն՝ նիստի մասնակցելու, տեսնելով վարորդներին, մոտեցավ ու քննարկումն   այնքան երկար տեւեց, որ նախարարն այդպես էլ չմասնակցեց կառավարության նիստին:

Վարորդների այն պնդումը, թե լիցենզավորման նոր կարգով  ավելի թանկ են վճարելու, Գագիկ Բեգլարյանը  հերքեց, ասելով՝ «հակառակը, ավելի նվազեցրել ենք հարկային բեռը»:

Ի դեպ, Գագիկ Բեգլարյանը ցուցարարներից գրեթե բոլորին ճանաչում էր, իսկ ում էլ «տեղը չէր բերում», կասկածում էր, թե տաքսու վարորդ չէ ու հենց այնպես եկել է ցույցի:

Մանրամասներն` առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728