Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի քննարկել ոչ իշխանականների հայտարարությունը`ՎՊ-ի հաշվետվության մասին

Փետրվար 05,2015 15:12

ՀՀԿ-ում չի քննարկվել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը կրկին, այս անգամ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ: Հիշեցնենք, երեկ նման հայտարարությամբ էին հանդես եկել խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները`ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը:

«Բայց հաշվետվությունը տվեցին էլի, պարտադիր ա, որ Իշխան Զաքարյանը…ենթադրենք`հիվանդ ա կամ արձակուրդում ա: Բա ո՞նց ենք անելու, սպասելու ենք մինչեւ կազդուրվի՞: Առանց էդ էլ`շատ ա հետաձգվել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Դիտարկմանը՝ փաստ է, որ քննարկված հաշվետվությունն ի գիտություն ընդունվեց միայն ՀՀԿ խմբակցության կողմից, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Մնացածը, ինչ ա, լսողությունից բան էին…»:

Նկատեցինք, որ մնացածը պահանջում են, որ Իշխան Զաքարյանը ներկայացնի հաշվետվությունն, ինչպես որ օրենքով է սահմանված, Համլետ Հարությունյանն ասաց. «Պահանջում են, թող պահանջեն: Իրանց խնդիրն ա: Ես ի՞նչ անեմ»:

Համլետ Հարությունյանը բավարարված է երեկ ներկայացված ՎՊ-ի հաշվետվությունով. «Նույն բանն Իշխանն էր կարդալու: Համենայնդեպս, եթե այդտեղ խախտում էլ կա, ճակատագրական չի: Եթե բյուջեում պակասորդ կա, ի՞նչ տարբերություն, Իշխանը կասի դրա մասին, թե՞ Սեյրանը: Կառավարությունն էր, չէ,՞ միջնորդել, որ մենք լսենք Սեյրան Ավագյանին, դե մի քիչ էլ մենք պետք է հարգանք ունենանք մեր կառավարության նկատմամբ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ կառավարությունը քանիցս հարգանքով չի վերաբերվել խորհրդարանին եւ, մասնավորաբար, բյուջետային քննարկումների ժամանակ արդեն ավանդույթ է դարձել, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները չեն ներկայանում առաջին դեմքով, ինչպես սահմանված է, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դա կարգապահական վարույթ է: Համենայնդեպս, կառավարության, հատկապես վարչապետի կողմից ես անհարգալից վերաբերմունք չեմ նկատել պատգամավորների նկատմամբ: Վարչապետը մեր մեջի մարդն է, մեզնից է գնացել, պատգամավորների նկատմամբ ես նրանցից հարգանքից բացի, ուրիշ բան չեմ տեսնում: Իսկ եթե տեղակալն է զեկուցում, դա կառավարության վերաբերմունքը չի պատգամավորների նկատմամբ: Գործից ելնելով`մեկը գործուղման է լինում եւ այլն: Ի վերջո, ո՞վ ուզում ա զեկուցի, օրենքը մենք ենք ընդունում: Խնդրում եմ, բան մի ման եկեք: Լինում են փոքր բացթողումներ, որը չի կարելի մեծ բան դարձնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728