Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Խաչատրյանին վիրահատում են

Փետրվար 08,2015 13:37 Share

Այս պահին «Մալաթիա» բժշկական կենտրոնում վիրահատում են «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի քիթը: Այս մասին Aravot.am-ին պատմեց Արտակի ընկերը՝  Արման Թաթոսյանը, որն այժմ հիվանդանոցում է:

Նա նաեւ ավելացրեց, որ բժիշկների հավաստմամբ, ներքին օրգաններին որեւէ լուրջ վնասվածք չկա, թեւերին են ավելի շատ հարվածել, հետագայում ավելի պարզ կլինի. եթե անհրաժեշտ լինի, բժիշկները կդիմեն միջամտության:

Արման Թաթոսյանը նաեւ ասաց, որ վաղն  առավոտյան՝ «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, ասուլիսով են հանդես գալու տուժածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը եւ ՓՄՁ երկու ներկայացուցիչներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    առողչություն

Պատասխանել