Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանի» երեխաների տոնածառը հաղթեց մրցույթում. (Ֆոտոշարք)

Փետրվար 12,2015 22:45

«Օրրանի» երեխաները Ամանորի առիթով տոնածառ էին զարդարել՝ իրենց իսկ պատրաստած հրեշտակներով, որն այսօր՝ փետրվարի 12-ին, հաղթող ճանաչվեց  մրցույթի արդյունքներով: Արարողությունը կայացավ «Hyatt place » հյուրանոցում, որտեղ բացի «Օրրանի» երեխաների հրեշտակազարդ տոնածառից, այլ կազմակերպությունների տոնածառեր էլ էին «կանգնած»: Դրանք դրվել էր քվեարկության «Hyatt place » հյուրանոցի կայքում եւ ֆեյսբուքում:

Gohar_3

Ինչպես արդեն նշվեց՝ առաջին տեղում «Օրրանի» տոնածառն էր, երկրորդ տեղում՝ «Սիքստ» ընկերության տոնածառը, երրորդում՝ «Քրոնոգրաֆի»:

«Hyatt place » հյուրանոցային համալիրի գլխավոր մենեջեր Ստանիսլավ Ստոյչիչը  խրախուսական մրցանակներ հանձեց  բոլոր  մասնակիցներին, քանի որ բոլորի տոնածառերն էլ գեղեցիկ էին:

Gohar_5

Ինչ վերաբերում է «Օրրան» բարեգործական ընկերության տոնածառին, դրա վրայի հրեշտակների մի ձեռքում  հեղինակի անուն-ազգանունն էր, մյուսում՝ բարեմաղթանք:

Gohar_1 Gohar_2

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ուրախ էր, որ բազմաթիվ մարդիկ ամենաշատը քվեարկել են կարիքավոր ու թափառաշրջիկ երեխաների եւ միայնակ տարեցների հոգսերը հոգացող կազմակերպության օգտին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ Սահակյան says:

    Շնորավորում եմ, ես ինքս էլ քվեարկել էի Օրրանի երեխաների զարդարած տոնածառի օգտին: Դա արել էի ոչմիայն նրա համար, որ այդ երեխաներին հաղթանակը ավելի պետք էր,քան մնացածներին, այլ նաև հիանալի գաղափարի համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728