Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը դեմագոգիայով զբաղվելու վարժանքներ է անում. «Հայոց աշխարհ»

Փետրվար 14,2015 10:39

Ամենից հիշարժանը Ծառուկյանի այն հայտարարությունն է, թերեւս, թե իրեն «առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո, մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը»:

Հավատ ասվածը սուբյեկտիվ բան է, բայց ինչ ուզում եք, ասեք՝ չեմ հավատում, թե Ծառուկյանին կարող էին նախագահի պաշտոն առաջարկել՝ որեւէ պայմանով: Գուցե կատակո՞վ են ասել: Բայց, ախր, զգուշացնել էր պետք, մարդը լուրջ է ընդունել:

Հետաքրքիր էր նաեւ, թե Ծառուկյանն ինչպես է վերաբերվում այն հեռանկարին, որ ԱԺ պատգամավոր, ավելին՝ խմբակցության ղեկավար լինելով՝ նիստերի «առյուծի բաժնից» բացակայելու համար կարող է զրկվել մանդատից: «Ինձ համար կարեւորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարեւոր մանդատը»,- ասաց Ծառուկյանը:

Չէ, սա իրոք զվարճալի է: Մարդուն ասում են՝ գրեթե բոլոր նիստերից բացակայել եք եւ, ըստ կարգի, կարող է՝ զրկվեք պատգամավորի մանդատից, նա խոսքը կտուրն է գցում, թե իր համար կարեւորը «ժողովրդի վստահությունն է»: Էլի՝ ժողովրդի վստահությունը կարեւոր է, բայց ի՞նչ կապ ունի դա բացակայելու հետ: Եթե կապ ունի էլ, ապա վստահությունը չարաշահելու առումով, ինչն էլ ավելի վատ է: Մի խոսքով, Ծառուկյանը դեմագոգիայով զբաղվելու վարժանքներ է անում:

Մի կողմից, իհարկե, այդ ամենը հետաքրքրաշարժ է, բայց, մյուս կողմից, իսկապես տխուր է, քանզի հազիվ թե մեր երկիրն ու հասարակությունը հիմա նման խաղերի կարիքն ունեն:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728