Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության գործով դատը հետաձգվեց

Փետրվար 16,2015 13:40

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Իսրայել Սարգսյանը: Նրա պաշտպանությունն իրականացնող պաշտպանը՝ Հեկտոր Սարդարյանը, նույնպես ներկա էր:

Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նիստը հետաձգվեց, քանի որ տուժողների ներկայացուցիչ Նարինե Աղաջանյանն ու Երեմ Սարգսյանը դիմել էին նիստն այլ օր նշանակելու համար: Նիստը նշանակվեց մարտի 4-ին:

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի գործով մեղադրանքը կպաշտպանի Արմեն Փանոսյանը:

Tevosik_5 Tevosik_4 Tevosik_3 Tevosik_2 Tevosik_1

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան, Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն եւ շագանակագույն գլանաձեւ արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728