Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Փետրվար 17,2015 18:43

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին:

IMG_1559-copy

Պարոն Օհանյանը շնորհավորել է դեսպան Միլսին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում:

Դեսպան Միլսն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728