Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը

Փետրվար 18,2015 18:54

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստը, որը վարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Համաձայն օրակարգի, խորհրդի քննարկմանն է ներկայացվել նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը, կառուցապատող ընկերության պատվերով, կազմել են կանադացի ճարտարապետները:

Նախագծի ներկայացումից հետո խորհրդի անդամներն արտահայտել են կարծիքներ, ներկայացրել իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Ընդհանուր առմամբ, նախագծի ներկայացված տարբերակի վերաբերյալ խորհուրդը տվել է եզրակացություն՝ ընդգծելով վերջինիս ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության և ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանությունը: Հաշվի առնելով նշվածը՝ որոշակի փոփոխություններից հետո նախագիծը կրկին կներկայացվի խորհրդի քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728