Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնեական դիրքն օգտագործելով` դատախազը խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ է կատարել

Փետրվար 19,2015 12:12

ՌԴ քաղաքացի, ազգությամբ արաբ Մահեր Մ.-ն ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. ոստիկանության աշխատակցին է տվել 2500 ԱՄՆ դոլար` իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայնհետագայում, հասկանալով, որ չի կարող անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:

Բացի այդ, 2012 թվականին դիմել է նույն ոստիկանին` խնդրելով օգնել իր վերաբերյալ ընկերոջ կողմից ոստիկանության բաժնում ներկայացված բողոքն իր օգտին լուծում տալու հարցում: Հիշյալ հարցը կարգավորելու համար ոստիկանը պահանջել է 12 հազ. ԱՄՆ դոլար, սակայն ինքը հրաժարվել է տալ գումարը:

2014-ին ոստիկանության հիշյալ աշխատակիցը նշանակվել է դատախազ:
ՌԴ քաղաքացի Մահեր Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել էքրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728