Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Փետրվար 23,2015 15:19

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728