Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայրը անվանել է Քյարքի և հայտարարել, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքը չի հանդիսանում՝ ակնարկելով, որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին: Թեմայի վերաբերյալ GALLUP International Association-ի հարցումները հետևյալ պատկերն ունեն. հարցվածների 59%-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին: 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր, հետևաբար դեմ են:
Հարցվածների միայն 6.4%-ն է նշել, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին: Այլ կարծիք է հայտնել հարցվածների՝ 3.5%-ը, դժվարացել է պատասխանել՝ 10.1%-ը:
Ասուլիսն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































