Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գեւորգյանը չգիտե`որտեղի՞ց է գալիս Աբրահամ Մանուկյանը եւ ո՞ւր գնում

Մարտ 03,2015 13:34

«Իմ խնդիրը կուսակցության քաղաքական կուրսն է, իմ խնդիրը երկրում առկա պրոբլեմներն են, իմ խնդիրն իմ համոզմունքներն են, իմ խնդիրը կուսակցության քաղաքական խորհրդի եւ խմբակցության մեջ առողջ մթնոլորտն է, հարգալից վերաբերմունքը, փոխադարձ հարգանքն ու փոխվստահությունը, այդ թվում, իմ կին գործընկերների նկատմամբ: Իմ կին գործընկերներն էլ ունեն ազատորեն կարծիք ու դիրքորոշում արտահայտելու հնարավորություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը`պատասխանելով հարցին`Դուք է՞լ խնդիր ունեք, որ Նաիրա Զոհրաբյանն ԲՀԿ-ն ղեկավարելու հավանական թեկնածուն եւ նա «կնիկ է»:

Հիշեցնենք, News.am-ին տված հարցազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանն, ըստ էության, չէր թաքցրել, որ խնդիր ունի Նաիրա Զոհրաբյանի`ԲՀԿ նախագահ դառնալու հնարավոր հեռանկարի հետ: Ավելին, թույլ էր տվել ոչ կոռեկտ ձեւակերպում`ասելով. «Զոհրաբյանը կնիկ է»:

«Ուզում եմ կարեւոր ձեւակերպում անել`վստահաբար, առնվազն ԲՀԿ քաղաքական թիմը թույլ չի տալու կուսակցության մեջ այլեւայլություններ: Մենք ունենք մեկ նպատակ, խնդիր`միասնաբար օրենքի ու կանոնադրության շրջանակներում ծառայել ՀՀ քաղաքացիներին»,- հավելեց Տիգրան Ուրիխանյանը:

Urixanyan_102

«Խմբակցության իմ գործընկերները եւ ես անձամբ թույլ չեմ տա, որ Նաիրա Զոհրաբյանի հասցեին որեւէ ոչ պարկեշտ ձեւակերպմամբ հանդես գան: Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ում մտքով հանկարծ կանցնի Նաիրա Զոհրաբյանի հասցեին`իրենց ներքին նկրտումներից, ցանկություններից եւ ամբիցիաներից ելնելով թույլ տալ որեւէ սխալ քայլ կամ ձեւակերպում, ուղղակիորեն հաշվել իրենց մտքում դրանց հետեւանքները: Նաիրա Զոհրաբյանը, որպես գործընկեր, ունի բոլորիս աջակցությունը»,- թեմայի վերաբերյալ իր կարծիքը բարձրաձայնեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը:

Ruben-Gevorgyan

Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ եք Աբրահամ Մանուկյանի կարծիքը, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն ասաց. «Ես չեմ ցանկանում մտնել ինչ-որ մի դաշտ, ինչ-որ մեկի կարծիքը կիսելու համար: Բայց կարող եմ ասել, որ ամեն մարդ պիտի խոսի այն դաշտից, տվյալ պարագայում ԲՀԿ-ի քաղաքական դաշտից, որում նա վաստակել է այդ իրավունքը: Ես չգիտեմ այդ մարդը որտեղի՞ց ա գալիս եւ ո՞ւր ա գնում: Լինելով ԲՀԿ-ի հիմնադիրներից մեկը, քաջ ճանաչում եմ ԲՀԿ-ի կառուցման քաղաքական շինարարներին, բայց չգիտեմ`ձեր ասած մարդը որտեղի՞ց ա եկել եւ ո՞ւր ա գնում: Մեր Նաիրայի նման հայտնի քաղաքական գործիչի վրա նման արտահայտություն անելն, ինձ թվում է ողջ հայ հասարակության մեջ ծիծաղ է առաջացնում: Ես անձերի նկատմամբ ոչինչ չունեմ եւ իմ տեսակին համապատասխան ճիշտն ու իրողությունն եմ ասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031