Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում կրկին հնչեց Ադրբեջանում դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը

Մարտ 06,2015 17:13

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում տեղի  ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը: ԵԽԽՎ նախագահ  Անն Բրասյորը  Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նշեց. «Որպես ԵԽԽՎ նախագահ` ես հանդիպել եմ այնպիսի կանանց, որոնք ունեն յուրահատուկ քաջություն, տաղանդ, որոնք կարող են պայքարել : Ուզում եմ առանձնացնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային, որը դատապարտվեց մեր բրյուսելյան հանդիպումից հետո»:

Անն Բրասյորը գոհունակությամբ նշեց, որ աստիճանաբար ավելի մեծ թվով կանայք են մտնում քաղաքականություն  և զբաղեցնում ավելի բարձր պաշտոններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031