Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին

Մարտ 07,2015 13:45

2015 թվականի մարտի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը: Համաձայն կուսակցության կանոնադրության` համապետական ընտրություններից առաջ հրավիրվում է կուսակցության համագումար: «Ազգային վերածնունդ» կուսակցության համար քաղաքականությունն ամենօրյա գործունեություն է, որն իր գոյության երկու տարիների ընթացքում կուսակցությունն ապացուցել է ակտիվ աշխատանքով, չնայած սահմանափակ ռեսուրսներին` կատարելով մշտական աշխատանք Արցախի ամբողջ տարածքում, կազմակերպելով հանրային քննարկումներ, բարձրացնելով խնդիրներ և առաջարկելով դրանց լուծման սեփական տարբերակները: Ելնելով վերոնշյալից`Համագումարը առաջարկել է կուսակցության Գործադիր մարմնին,  կուսակցության նախագահին և տարածքային կառույցներին`

  1. 2015թ. մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ ամբողջականացնել կուսակցական և ոչ կուսակցական գործիչների հետ բանակցությունները` մեծամասնական բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու/սատարելու և կուսակցության համամասնական ցուցակ ձևավորելու համար:
  2. Քաղաքական թիմի մեջ ներգրավել Արցախում ճանաչված, արժանիքներ և հեղինակություն ունեցող անձանց:
  3. Գործունեության հիմքում դնել թիմային աշխատանքը` ուժեղացնելով կուսակցական և համակիր կառույցները:
  4. Օրենքով սահմանված կարգով ռեսուրսներ ներգրավել կուսակցության առաջիկա աշխատանքների համար:

Մինչև մարտի 19-ը տեղի կունենա «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը կհաստատի և կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի կուսակցության համամասնական ցուցակը: Կհաստատվեն նաև մեծամասնական թեկնածուները: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին և գրանցվել 2013թ. մայիսին: Կուսակցությունն այժմ ունի շուրջ 560 անդամ Արցախի բոլոր շրջաններում:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031