Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախկին պատգամավոր. «Ինձ Ծառուկյանն էր հրավիրել, Ծառուկյանը գնաց, ես էլ գնացի». News.am

Մարտ 08,2015 10:12

NEWS.am-ի տեղեկություններով՝  կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել նաեւ Աժ նախկին պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը եւ Նապոլեոն Ազիզյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբ Զոհրաբյանը («Արաբկիրցի Զորիկ») նշեց, որ հենց համագումարի օրն է դիմում գրել ԲՀԿ-ից դուրս գալու: Նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանից հետո իմաստ չկա մնալ այդ կուսակցությունում:  Մեկ այլ կուսակցության անդամագրվելու նպատակ Զոհրաբ Զոհրաբյանը չունի: Նա նշեց, որ կշարունակի իրականացնել իր ծրագրերը, որոնք միտված են ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնելուն:

Իսկ թե ինչու նախկին պատգամավորը չմնաց արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ում, Զոհրաբ Զոհրաբյանն ասաց, որ ընդդիմադիր լինելով՝ ոչինչ չփոխվեց մեր կյանքում եւ ավելի լավ է իրականում գործերով ապացուցենք ժողովրդի հանդեպ տածած հարգանքը, սերը:

Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանը, եւս ԲՀկ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Ինձ Ծառուկյանն էր հրավիրել, Ծառուկյանը գնաց, ես էլ գնացի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հրապարակում ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031