Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբեր 28,2026 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը

🟧 Երևանում 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟧 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի և նոյեմբերի 2-ի երեկոյան առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել