Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

Մարտ 13,2015 15:32

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 15-ին ժամը 15-ին կկայանա իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսի բացումը  (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Լևոն Կյուրեղյանի թոռը` իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզան:

Ոչ միայն իտալահայ ճարտարապետը, այլև նրա աշխատանքները հայ հանրությանը քիչ են հայտնի, որի պատճառներից մեկը 20-րդ դարասկզբին հայերի Ցեղասպանությունն էր, որի հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ:

Kyurexyan_3 Kyurexyan_1 Kyurexyan_4

Լևոն Կյուրեղյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն նախապես զգալով ապրիլյան ողբերգությունը, տեղափոխվել է Իտալիա: Նա նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական շենքեր, եկեղեցի, դպրոց և այլ բազմապիսի շինվածքներ: Նա եղել է, ոչ միայն նախագծող ճարտարապետ, այլև հետազոտող և տեսաբան:

Ցուցադրությունը նպատակ ունի հայ հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ճարտարապետ-մտավորականի ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031