Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղիկ Ռուբո». Վագոնից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է, ԲՀԿ-ից դուրս չեմ գա. News.am

Մարտ 15,2015 10:10

NEWS.amի թղթակցի հետ զրույցել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն ԳեւորգյանըԾաղիկ Ռուբոն»)

 Մինչեւ Ծառուկյանի դուրս գալը եւ առավել եւս նրա դուրս գալուց հետո ԲՀԿն լքում են բազմաթիվ պատգամավորներ, քաղաքապետներ, նախկին եւ ներկա այլ պաշտոնյաններ: Ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿից  ընթացող  համընդհանուր արտագաղթին: Ձեր գործընկերները պնդում են, որ Ծառուկյանից հետո այլեւս անիմաստ է մնալ ԲՀԿում:

Եթե եղել են մարդիկ, որոնք Ծառուկյանի ստեղծածն են եւ իր անձի շուրջն են հավաքված եղել, եւ ոչ գաղափարի, ես նմանների դուրս գալը համարում եմ իրենց տեսակետից ճիշտ, քանի որ զավակը պիտի գնա ծնողի հետեւից, դա բարոյական է: Մինչ Ծառուկյանի դուրս գալը հեռացածները վաղուց իրենց կողմնորոշում ունեցող պատգամավորներ են եղել,  նրանց քաղաքական ուղղվածության հետ պետք չէ խառնել ճիշտն ու սխալը: Իսկ կուսակցությունում մնացած մյուս հայտնիների մոտ գաղափարի, տեսակետի եւ տեսակի խնդիրն է իշխում:

Ի՞նչ եք պատրաստվում անել Դուք, կմնաք, թե կհետեւեք ձեր որոշ գործընկերների օրինակին եւ կլքեք ԲՀԿն:

Իմը տեսակի խնդիր է, Ծաղիկ Ռուբոն կյանքի ոչ մի ժամանակահատվածում տեսակը  չի փոխում: Ժամանակին ԲՀԿ-ից դուրս գալու բազում պատճառներ են եղել, բայց իմ մեջ պայքարել եմ տեսակս մաքուր պահելու համար: Հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը 4 պատն է՝ դա լինի կազմակերպության թե կալանավայրում գտնվող խցիկի պատեր, ես պետք է վերջինը դուրս գամ, կհրեն, գցեն, թե ինքս դուրս կգամ, կապ չունի, վերջինը: ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի: Ի դեպ, շուտով կվերջացնեմ  «Կյանքիս վերջին վագոնը» խորագրով վեպը եւ կհանձնեմ ընթերցողի դատին:

Հրապարակումն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031