Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի պատվիրակին նոր կոստյումներ են պետք. (Տեսանյութ)

Մարտ 20,2015 13:37

«Հայաստան-ԵՄ գործընթացները վերջին օրերին շատ դրական են ընթացել, եւ այսպիսով ձեւավորել ենք ապագայի տեսլականը»,- այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստան-Եվրոպա Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումներում սրընթաց առաջընթաց կլինի:

Մինչ այդ, հանձնաժողովի նիստի ավարտին իր ամփոփիչ խոսքում եվրոպացի պատվիրակը հումոր էր արել. «Հյուրընկալությունն այնքան լավն էր, որ վերադառնալիս նոր կոստյումներ պիտի գնեմ, հների մեջ չեմ տեղավորվում»: Նա նկատել էր, որ անկեղծ եւ լիարժեք քննարկումներ են ծավալվել երեւանյան եվրոպական շաբաթվա ընթացքում. «Շոշափելի շաբաթ էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից»:

Բանախոսը հավելեց`եվրոպական տեսանկյունից հստակ է, թե ի՞նչ Հայաստան են ուզում տեսնել` որը զարգանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների գերակայության հիման վրա: «Հարավային Կովկասը կարեւոր մաս է մեզ համար, եւ Հայաստանն ուրույն դերակատարում ունի»,- ասաց նա:
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց, որ այս նիստն առաջինն էր այս գումարման խորհրդարանի գործունեության պարագայում: Կարծիք հայտնեց, որ քննարկումները անցել են փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտում: Լինելով ԵՏՄ անդամ՝ նա կարճատեսություն համարեց ակնկալել, որ առաջիկայում Հայաստանը միանա ԵՄ խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի համաձայնագրին, բայց հավելեց, որ ԵՄ-ի հետ առավել սերտ տնտեսական համագործակցությունը միանգամայն հնարավոր է:
Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031