Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարբաեւ. Եվրասիական միությունը այժմ մեծ փորձություններ է անցնում

Մարտ 20,2015 14:39

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է նավթի գների իջեցման հետեւանքով Եվրասիական տնտեսական միությանը սպառնացող ռիսկերի մասին. հաղորդում է Segodnya.ua-ն:

«Մեր շրջապատում մենք քննարկել ենք Եվրասիական տնտեսական միության հարցը,  բայց մինչեւ վերջ չենք հասցրել այն: Հունվարի 1-ից միությունը սկսել է աշխատել: Ցավոք սրտի այսօր մեր միության վրա մեծ փորձություններ են դրված, որովհետեւ արտահանման գները իջել են, հատկապես՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում նավթի եւ այլ արտահանման արտադրանքների»,- ասել է նա եւ ավելացրել, թե իրենք գիտեին, որ այդպիսի վտանգներ կլինեն եւ գնային անհամամասնություն եղել է, անհանգստություն՝ նույնպես:

Moscow-post.com-ն էլ նշել է, որ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նույնպես հույս է հայտնել, որ ԵՏՄ-ն կկարողանա հաղթահարել տնտեսական դժվարությունները, որոնք այսօր կան աշխարհում: «Համաշխարհային տնտեսությունում իսկապես դժվար իրադրություն է, եթե հաշվի առնենք շուկաներում տիրող իրավիճակը: Բայց ես համոզված եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ ամբողջ հետխորհրդային տարածքներում ստեղծված տնտեսությունը եւ սոցիալական ոլորտը, անպայման, կօգնեն հաղթահարել այդ դժվարությունները»:

Պուտինը նաեւ կոչ է արել ապրիլի 26-ի Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում աջակցել Նուրսուլթան Նազարբաեւին. «Բոլոր նրանք, ովքեր սիրում են Ղազախստանը, նրանք, ում համար թանկ է նրա կայունությունը եւ զարգացումը, պետք է այս օրերին աջակցեն Ղազախստանի նախագահին: Եվ ես, իհարկե, նրանց մեջ եմ մտնում: Հաջողություններ եմ ցանկանում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031