Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Կոմանդոս-մոմանդոս. ինքն իրավունք ունի՞ երկրապահի փոխարեն որոշել». Orer.am

Մարտ 25,2015 17:59

Սահմանային վերջին լարումների, դիվերսիոն հարձակման, գերության մեջ հայտնված հայ զինվորի եւ մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է հայ զինվորը հանձնվում ադրբեջանական կողմին, ի՞նչ կասեք հրապարակված տեսանյութի մասին:

-Դա մոնտաժ է: Ես այդպես եմ ասում` նայելով նկարահանածը: Հիմա ես քեզ, որ նայում եմ տեսնում եմ չէ՞, ասենք, դու աղջիկ ես թե տղա, նույնն էլ դա է: Դիրքերին նայեք, դա թիկունքում նկարահանված եւ մոնտաժված կադրեր են:

-Օրերս Կոմանդոսը խոսել է սահմանային լարումների մասին` ասելով, որ հնարավոր չէ առաջնագծից հեռացնել հայ երիտասարդ զինվորներին, բայց շատ իրատեսական ծրագիր է, եթե փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները: Արդյո՞ք ԵԿՄ-ն իր անդամներին սահման չի ուղարկում, եթե ոչ, ապա ինչո՞ւ:

-Կոմանդոսն ինքը ԵԿՄ-ի անդամ է, ու եթե ինքը տենց ա գտնում հարմար, ուրեմն թող ինքը գնա կանգնի, ու հետո երկրապահը օրը 24 ժամ սահմանին ա: Պայմանագրայինների 95%-ն ու սպայական կազմը մեր երկրապահներն են: Պաշտպանության նախարարության 15 գեներալներ մեր վարչության անդամն են: Երևի, Կոմանդոսի գիտակցությունը տեղը չէ: Հետո ինքն ո՞վ ա, որ ասի ԵԿՄ-ն ինչ անի:

-Լավ, իսկ պատերազմի վերսկսման հավանականության հետ կապված ի՞նչ կասեք:

-Մենք ոչ հայտարարել ենք, որ պատերազմն ավարտված է, ոչ էլ…: Ու հետո Կոմանդոս-մոմանդոս, որ տենց բան կասեն` դու հարցրու, թե ինքն իրավունք ունի՞ երկրապահի փոխարեն որոշել` ով ինչ անի:

Սոսե Չանդոյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031