Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Կոկոլի Գագոյի հետախուզվող որդին

Մարտ 25,2015 18:16

Շիրակի մարզային ոստիկանությունից  Aravot.am-ին տեղեկացրեցին, որ այսօր կեսօրին ինքնակամ  ոստիկանություն է ներկայացել Գյումրու Արցախ թաղամասի  Մյասնիկյան  փողոցում հնչած կրակոցների գլխավոր դերակատարներից մեկը՝ Աշոտ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Գյումրու՝ քրեական կյանքով չապրող  երկու ընտանիքների՝ Արցախ թաղամասում բնակվող Ղուկասյանների ու Բարաքներում բնակվող Ղազարյանների միջև: Երկու ընտանիքների տղամարդիկ՝  հայրերը՝ իրենց երկու որդիներով, «Պեգաս» խանութի մոտակայքում վիճաբանել ու հաշիվներ էին պարզել, որի պատճառով սպանվեց   Ղազարյանների ավագ որդին ՝ Կնյազը, որը 3 անչափահաս երեխաների հայր էր:

Ոստիկանություն ներկայացած Աշոտ Գրիգորյանը մենամարտող կողմերից մեկի՝ Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանի կամ որ առավել հայտնի է  Կոկոլի Գագոյի որդին է, որը, ըստ ՀՀ Քննչական կոմիտե տարածած հաղորդագրության. «Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ»։ Փաստորեն Գագիկ Ղուկասյանի մյուս որդին դեռ հետախուզման մեջ է, թեև  ոստիկանությունը վստահ է, որ նա էլ, անպայման, կհայտնաբերվի կամ ինքնակամ կներկայանա ոստիկանություն: Հիշեցնենք, որ այս գործով կան արդեն ձերբակալվածներ՝ Համլետ Գեւորգյանը, Հովհաննես Տոնոյանն ու Դավիթ Հակոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031