Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի կրակոցների գործով  հետախուզվողները Կոկոլի Գագոյի որդիներն են

Մարտ 12,2015 13:46

Մարտի 7-ի Գյումրու Արցախ թաղամասի «Պեգաս»  խանութին հարակից Մյասնիկյան  փողոցում հնչած կրակոցների գործով որպես մեղադրյալ ներգրավվել են Գրիգորյան եղբայրները,  որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում։  Այս մասին տեղեկանում  ենք  ՀՀ Քննչական կոմիտե տարածած հաղորդագրությունից.  «Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ» ։

Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հետախուզվող անձիք այս պահի դրությամբ դեռ չեն հայտնաբերվել: Մեր աղբյուրների տեղեկացմամբ էլ,  Գրիգորյան եղբայրները մենամարտող կողմերից մեկի՝ Արցախ թաղամասի  բնակիչ Գագիկ Ղուկասյանի, Գյումրիում հայտնի Կոկոլի Գագոյի որդիներն են, միայն թե կրում են մոր ազգանունը:

Հիշեցնենք, որ Ղուկասյանն իր որդիներով վիճաբանել ու «պատերազմել» էր Բարաքներ թաղում բնակվող Ղազարյանների  տղամարդկանց հետ՝ 1947 թվականին ծնված Սմբատ Ղազարյանի և  նրա երկու որդիների հետ՝ 1985 թվականին ծնված Գագիկ Ղազարյանի  և 1979 թվականին ծնված Կնյազ Ղազարյանի հետ, որը երեկ մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, կապվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, որտեղ գտնվում են   Գագիկ Ղազարյանն ու Գագիկ Ղուկասյանը, ճշտեց, որ նրանց արդեն տեղափոխել են  հիվանդասենյակներ: Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող մյուս տուժածների վիճակն էլ բավարար է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031