Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածեց ու փախավ. ՀԽ անդամը կճանաչի իրեն դանակահարողին. News.am

Մարտ 31,2015 10:05

Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարված Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը կարծում է, որ կճանաչի իրեն դանակահարողին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԽ անդամը:

Նա պատմեց, որ սադրիչների 5-6 հոգանոց խումբ էր, որը կառավարվում էր մի մարդու կողմից, հավանաբար նրանք ձվեր առան հրապարակի աջ մասում գտնվող փոքրիկ մթերային խանութից եւ նետեցին միտինգավորների վրա: «Միտինգ վարողը հորդորում էր, որ ոստիկանները իրենց ֆունկցիան կատարեն, պաշտպանեն միտինգավորներին սադրիչներից: Մի քանի քաղաքացի ոստիկաններին միացան, ես էլ ոստիկաններին միացա, նրանք արագ փախան, հեռացան: Երբ հասկացա, որ հնարավոր չէ հասնել նրանց, հետ եկա, մտածում էի ի վերջո երեխեք են, ի՞նչ պետք է բացատրել: Հետ էի վերադառնում, նկատեցի, որ նրանցից մեկին հետապնդում են ոստիկաններն եւ քաղաքացիները: Նեղ ճանապարհ էր, ձեռքերս տարածեցի, որ խոչընդոտեմ նրա ընթացքին, ես նկատեցի, որ երկու ձեռքին փայլուն բան կար, մտածեցի՝ բջջային հեռախոսներ են, հարվածեց ու փախավ»,-պատմեց Հրաչիկ Միրզոյանը:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031