Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են «Հանձնի՛ր Արյուն, ի հիշատակ Հայոց ցեղասպանության» նախագծին

Ապրիլ 10,2015 17:20

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են «Հանձնի՛ր Արյուն, ի հիշատակ Հայոց ցեղասպանության» նախագծին: Նախաձեռնության նպատակն է իրականացնել արյան կամավոր հավաքագրում անհատույց դոնորներից՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ հանձնած արյունը անվճար սկզբունքով՝ առանց որևէ փոխհատուցման, տրվելու է հիվանդ երեխաներին:

Մարդասիրական նպատակներից ելնելով՝ պատրաստակամ են եղել արյունատվությանը մասնակցելու շատերը, սակայն, ցավոք, անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո, մի շարք աշխատողներ չեն համապատասխանել ցուցումներին: Կամավոր արյունատվությանը մասնակցել են ինչպես Արդարադատության նախարարության կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները: Հատուկ շնորհակալություն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Մասնակցությունը շարունակական է լինելու:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930