Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար՝ Աջափնյակ վարչական շրջանում

Ապրիլ 20,2015 16:02

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նաև Երևանի ավագանու անդամներ ու բազմաթիվ բնակիչներ: Խաչքարի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խաչքարի տեղադրմանն աջակցած Երևանի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խաչքարի հարակից հատվածում նաև ծառ է տնկել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930