Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ընդլայնում է դիրքերը ԵԽԽՎ-ում. լրացուցիչ միլիոնների հատկացման առաջին պտուղները

Ապրիլ 22,2015 10:28

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի երեկվա լիագումար նիստում որոշում կայացրեց ընդլայնել Թուրքիայի պատվիրակության կազմը: Վեհաժողովը քննարկեց Շվեյցարացի պատվիրակ Անդրես Գրոսի (լուսանկարում)  պատրաստած զեկույցը` համաձայն որի`ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը հայտարարեց, որ «Թուրքիայի ներկայացվածությունը Վեհաժողովում շատ փոքր է» և «ամբողջովին արդարացված է» ընդունել Թուրքիայի խորհրդարանի խնդրանքը՝ ընդլայնել Թուրքիայի պատվիրակության կազմը: Կանոնակարգի հանձնաժողովի որոշման համաձայն` Թուրքիայի պատվիրակությունն այսուհետ կունենա 18 անդամ, ինչպես Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության պատվիրակությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Թուրքիան դարձել է ԵԽԽՎ գլխավոր ներդրողը, և երեկ էլ Վեհաժողովը թուրքերենը հռչակեց  որպես Վեհաժողովի աշխատանքային լեզու:

Վեհաժողովի ընդունած փաստաթղթում հիմնավորվում է, որ Եվրոպայում թուրք հասարակության թիվն աճել է, իսկ ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակների թիվը համապատասխանաբար չի աճել:

Նշենք, որ ԵԽԽՎ-ն Թուրքիային ընդառաջում է նշված հարցերում` յուրաքանչյուր տարի այս երկրից ակնկալելով լրացուցիչ 0.7 միլիոն եվրո հատկացում ԵԽ բյուջեին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930