Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոք և մոմավառություն Սպիտակ տան առջև. «Ամերիկայի Ձայն»

Ապրիլ 24,2015 11:37 Share

Ամերիկայի մայրաքաղաքում հայերը որոշել են նախագահ Բարաք Օբամային հիշեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց պահանջի մասին: Միացյալ Նահանգների հայ համայնքը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տան մոտ մոմավառություն էր կազմակերպել՝ պահանջելով Օբամայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հավաքվածների համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ են ոչ միայն բարոյական տեսակետից, այլև ապագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար:

Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ առաջարկելով խնդիրն ուսումնասիրել պատմաբանների մակարդակով: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը բանավեճի առարկա չէ, քանի որ պատմաբաններն իրենց խոսքը վաղուց ասել են:

«Միացյալ Նահանգները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և բարոյական արդարադատության առաջնորդ, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», – շեշտեց Խաչիկյանը:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել