Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարի Ադրբեջանը 97 զինծառայող է կորցրել. Razm.info

Ապրիլ 30,2015 12:15

Razm.info մասնագիտացված կայքի հետազոտությունների արդյունքում հայտնի են դարձել Ադրբեջանի զինված ուժերի 97 զինծառայողների անուններ, որոնք մահացել են 2014 թվականին: Ըստ կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի՝ այս պահին սա Ադրբեջանի զինված ուժերի անցած տարվա կորուստների վերաբերյալ ամենաամբողջական եւ մանրամասն ներկայացված բաց աղբյուրն է:

«Ռազմինֆո»-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ զոհերի անվանական ցուցակը ամբողջական չէ եւ կայքին հայտնի են ամենաքիչը եւս 10 ոչ մարտական կորուստների մասին:

Սույն թվականի ապրիլի 29-ի դրությամբ Razm.info կայքի մասնագետները գիտեն 2014 թվականի հունվարի 1-ից, դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակի եւ այլ ուժային կառույցների 97 զոհերի անունները եւ այլ անձնական տվյալներ: Նրանց մեկ երրորդը (33 հոգի) մարտական պայմաններում են զոհվել, 67-ը՝ ոչ մարտական, իսկ եւս 2 հոգու մահվան պատճառները դեռ հայտնի չեն:

Մահացածների 15-ի անունները, ըստ Կարեն Վրթանեսյանի, պաշտոնապես չի հաղորդվել եւ չի հաստատվել նրանց մահը: Razm.info-ն այդ մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն հավաքել է ընդդիմադիր մամուլից կամ սոցիալական ցանցերից, բլոգերից եւ ֆորումներից:

Կայքի համակարգողը նաեւ նշում է, որ այս իրավիճակը օգոստոսյան կորուստներից հետո բանակի եւ Հայաստանի հետ սահմանամերձ շրջանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման սահմանափակման ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած գործողությունների սպասված եւ տրամաբանական հետեւանքն է:

Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930