Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւակի ազատությունը մեզ համար հաղթանակի սկիզբն է» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 05,2015 15:00

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով ազատազրկվածների հարազատներն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց սպասում էին  Սեւակ Մնացականյանի ազատ արձակմանը: Նրան բոլորը հերթով ողջագուրվեցին, ոմանք լացում էին:

Սեւակ Մնացականյանը 2013 թվականի նոյեմբերի 5-ի գործով մեկուկես տարվա ազատազրկման  էր դատապարտված:

PrevPhoto
NextPhoto

Սեւակ Մնացականյանի հոր` Բախշիկ Մնացականյանի խոսքով, իր որդու ազատ արձակմամբ իր ուրախությունը լիարժեք չէ. «Ուրախությունը քիչ է, որովհետեւ տղերքը ներսում են: Մեր ուրախությունը լիարժեք չի լինում»:

Նույն գործով ազատազրկման դատապարտվածներից մեկի կինն էլ շարունակեց. «Անկախ նրանից, որ մեր տղաները ներսում են, Սեւակի ազատությունը մեզ համար հաղթանակի սկիզբն է: Ազատություն քաղբանտարկյալներին ու մեր հայրենիքին: Մեր տղաների ուզածն այն է, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր , որ հայի տեսակը չցանկանա մեր երկրից դուրս գա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031