Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վնասազերծված «Բանդայի» պարագլուխն ու 5 անդամները կանայք են

Մայիս 08,2015 15:36

Հայաստանում վայրկյաններ առաջ վնասազերծվել է բանդա:

Կայուն, զինված, դիմակավորված խումբը նպատակ է ունեցել հարձակումներ կատարել պետական բարձր դիրքեր զբաղեցնող կին պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ԱԺ կին պատգամավորների նկատմամբ:

Բանդայի անդամները ընտրել էին հանրապետությունում հայտնի քննիչների մականունները՝ Ծյոմ, Խուճուճ, Դուբինկա, Չագուճ, Եվրո:

Նրանք իրենց դիմակները ձեռք էին բերել նախնական համաձայնությամբ «Վերնիսաժ» կոչվող առեւտրի տարածքից:

«Կին Բանդան» զինված է եղել հանովի-դնովի եղունգներով, սկոչներով, խարտոցներով:

Բանդայի պարագլուխը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախկինում աշխատել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որպես ուղեկցող:

Խմբի անդամները չեն ընդունել իրենց մեղսագրվածը, իսկ նրանցից ամենագերը՝ 120 կգ քաշ ունեցող «Դուբինկա» մականունով Զարինե Սմբատյանը, նստել է հացադուլի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հետգրություն.-Ավելի լուրջ: Ես չեմ բացառում, որ նման հաղորդագրություն օրերից մի օր կլինի: Երբ ռեսուրսը բացակայի եւ կանանց ներգրավեն փնթի քրեական պատմությունների մեջ:

Իսկ, առհասարակ, կնոջ մասնակցությամբ  ԱԺ պատգամավորի դեմ մահափորձի գործով երկու դեպք կա. Սիլվա Ասատրյանի՝ ընդդեմ հանգուցյալ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի, եւ Գոհար Ենոքյանի՝ ընդդեմ կենդանի ԱԺ պատգամավոր՝ Կարո Կարապետյանի:

Լուսանկարը՝ www.wackystock.com-ից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031